Reuters. ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ նախապատրաստել Թուրքիայի հետ առեւտրային բանակցությունները ճնշելու համար
Եվրամիությունը պետք է բանակցի Թուրքիայի հետ սերտ առեւտրային կապերի շուրջ՝ միաժամանակ պատրաստ տնտեսական պատժամիջոցների փաթեթ ունենալով, որը կարող է օգտագործվել, եթե Անկարայի գործողությունները հակասեն Բրյուսելի շահերին: Այս մասին, ինչպես երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը, ասվում է ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ պատասրատված զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ մարտի 20-ին թվագրված փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականին Թուրքիան անտեսել է ԵՄ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր որոշումները: Նշվում է նաեւ, որ երկիրը պետք է ավելի ակտիվ ներգրավվի միգրացիոն խնդիրների մեջ: Ընդ որում, զեկույցում շեշտվում է, որ Թուրքիան շարունակում է մնալ Եվրամիության կարեւոր գործընկերը եւ պետք է ավելի սերտ մաքսային համաձայնագիր ունենա ԵՄ հետ: Միեւնույն ժամանակ, ըստ գործակալության, զեկույցում Բրյուսելին ուղղված կոչ է պարունակվում՝ թուրք ֆիզիկական անձանց դեմ տնտեսական պատժամիջոցների նախագիծ նախապատրաստել, որոնք նախատեսվում է որպես Անկարայի վրա ճնշման լծակ օգտագործել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...