Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ
Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել..
Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել... Ի վերջո որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի <<նշանակման>> հետ կապված վարչապետ-նախագահ <<ոսկերչական ճշգրտությամբ>> իրականացվող <<գործարքի>> հանգուցալուծումը: Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին.
-Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ, թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է: Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ <<կարված գործի>> համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը: Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի: Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ, բացառապես, մեկ մարդու շահից... Պատիվ ունեմ:


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում