«Մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը «Լալա Լագիի (Լելե Թեփե) օպերացիայի» պատճառով, պլանը բանավոր հաստատել է Փաշինյանը». Մովսես Հակոբյան. (տեսանյութ)
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով վերադարձնել Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ասաց, որ ինքն այդ օպերացիայի կատարման ընթացքում այնտեղ չի եղել:
«Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, լրատվամիջոցներում դա հայտնի է՝ որպես «Լալա Լագիի (Լելե Թեփե) օպերացիա»: Կոնկրետ այդ օպերացիայի ժամանակ ես այնտեղ չեմ եղել, այսքան ժամանակվա իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի իրականացումը: Այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, ես կանխել եմ, այդպիսի մի քանի «ավանտյուրա» փորձել են իրականացնել, ես գտել եմ ոչ նպատակահարմար, և հրամանատարությունը լսել է ինձ, և ինձ Արցախից հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է այդ պլանը, և սկսում են կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը, և բանակի հրամանատարությունը հարավային դարպասում այլևս հնարավորություն չի ունենում մխրճված հակառակորդին կանգնեցնելու: Սա իմ տեսակետն է»,- ասաց Հակոբյանը և ավելացրեց, որ ինքը գիտի՝ եղել են ընդդիմացողներ, թե ոչ, սակայն այժմ փակագծեր չի բացի:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ