Արդյոք Պուտինն իր հետ տայգա էր տարել միջուկային ճամպրուկը․ պատասխանել է Պեսկովը
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հանգստի ժամանակ աշխատելու համար անհրաժեշտ կապի միջոցներով ապահովվել են ինչպես Ռուսաստանի նախագահը, այնպես էլ պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի նախագահը հանգստի ժամանակ ապահովված էր աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմավարական կապի միջոցները, մշտապես նախագահի հետ են, որտեղ էլ նա լինի՝ լինի դա Ռուսաստանի Դաշնության կամ աշխարհի ցանկացած այլ երկրի տարածքը», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով տայգայում հանգստի ժամանակ Պուտինի մոտ «միջուկային ճամպրուկի» առկայության մասին հարցին:
Հարցին՝ արդյո՞ք պաշտպանության նախարարն էլ է նման միջոցներ ունեցել, նա պատասխանել է՝ «Բնականաբար»։
Անցած շաբաթ-կիրակի Պուտինը Սիբիրում է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ: Նրանք շրջում էին ամենագնացով և քայլարշավներ իրականացնում տայգայում։
Read more: https://armeniasputnik.am/russia/20210322/26886070/ardyoq-putinn-ir-het-tayga-er-tarel-mijukayin-chanpruk-patasxanel-e-peskov.html


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...