Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Ադրբեջանի նախագահն, ինչ-ինչ իրողություններից ելնելով, հրապարակավ սպառնում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Հայաստանի հետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը... Պարզ է, որ ոչ առանց Թուրքիայի գիտության...
Միաժամանակ ուկրաինական բանակը Դոնբասին սահմանակից մարտագծում կենտրոնացնում է մեծաթիվ ուժեր ու միջոցներ, այդ թվում, խոսք է գնում նաև թուրքական արտադրության զինատեսակների մասին...
Թուրքիան, ինչպեսև Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար...
Այս և էլի մի շարք փաստերի համադրումից պարզ է դառնում, որ շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը...
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպանները...»,- գրել է Հասրաթյանը։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում