Պայքարելով հանուն իր հաղթանակի՝ Նիկոլն իրականում ամրագրում է Հայաստանի կապիտուլյացիան
«Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ»: Ահա այսպես է Նիկոլը հիմա շփվում ժողովրդի հետ։ Նա չոքեչոք գյուղից գյուղ է գնում ու փորձում ամրագրել անցած պատերազմում Ադրբեջանի հաղթանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Նիկոլն ընտրությունների է պատրաստվում։ Ընտրություններ, որոնց հիմնական հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանում նրա կամ ուրիշ մեկի իշխանություն լինելուն, այլ պատերազմի արդյունքները հանրության կողմից հաստատելուն կամ մերժելուն։ Նիկոլի հաղթանակը նշանակելու է պատերազմի արդյունքների լեգիտիմացում։ Ահա այսպիսի յուրօրինակ հանրաքվե, կարծում եմ՝ նախապես հայտնի արդյունքներով։
Ուրեմն ի՞նչ է անում Նիկոլը, երբ, համբուրելով զոհվածների հարազատների ձեռքերն ու ոտքերը, համոզում է կրկին իր օգտին քվեարկել։ Ճիշտ է՝ ամրագրում է Հայաստանի կապիտուլյացիան։ Այսինքն, երկաթբետոնե հիմքեր է ստեղծում Հայաստանում և ընդհանրապես մեր տարածաշրջանում թշնամու դոմինանտ դերակատարության համար։
Սա շատ պարզ իրողություն է, որը հնարավոր չէ չհասկանալ։ Մարդիկ պետք է իմանան, որ պայքարելով հանուն իր հաղթանակի՝ Նիկոլն իրականում պայքարում է Հայաստանի ու հայ ժողովրդի վերջնական պարտության համար։ Եվ քանի որ սա չափազանց ակնհայտ իրողություն է, ես վստահ կարող եմ պնդել, որ Նիկոլը դա գիտակցված է անում։ Դա է իր ծրագիրը՝ նա պետք է ամրագրի մեր պարտությունը»,- գրել է Մելիք-Շահնազարյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում