2021 թվականին Դուշամբեն պաշտոնապես հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
2021 թվականին Դուշամբեն՝ որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կիրակի Տաջիկստանի մայրաքաղաքի օպերայի եւ բալետի թատրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ծրագրի սկզբում մանրամասն տեղեկատվությամբ ելույթ են ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Բեքեթջան Ժումանգուլովն ու ԱՊ անդամ պետությունների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը: Նրանք պատմել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի պատմության մասին եւ Դուշամբեի քաղաքապետ Ռուստամ Էմոմալիին շնորհել հավաստագիր Դուշամբեն որպես «Համագործակցության մշակութային մայրաքաղաք-2021» հայտարարելու մասին:
Դուշամբեն մշակութային մայրաքաղաք հայտարարելու առիթով ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ Տաջիկստանի ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ կայացել է տոնական համերգ: Արարողությանը մասնակցել են Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրներից, քույր քաղաքներից, դիվանագիտական կորպուսից, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններից ներկայացուցիչներ, նախարարությունների եւ վարչությունների ղեկավարներ: Տարվա ընթացքում քաղաքում կյանքի կկոչվի հատուկ միջոցառումների ծրագիրը, որը բաղկացած է մշակութային, ժամանցային եւ զանգվածային համալիր միջոցառումներից, պատմական հուշարձանները վերանորոգելու գործընթացից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...