McLaren-ը ներկայացրել է 720S կուպեի հարդքորային տարբերակը
McLaren ընկերությունը ներկայացրել է 720S կուպեի հարդքորային տարբերակը: McLaren 720S GT3X-ն ունի push-to-pass կոճակը հզորությունը կարճաժամկետ բարձրացնելու համար, երկտեղանի քոքփոթ եւ ագրեսիվ աէրոդինամիկ կառուցվածք, իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհներին թույլտվություն չունի, գրում է Մոտոր-ը:
McLaren 720S GT3X-ի հիմքն է 720S GT3 սպորտային բոլիդը, սակայն նորույթը մեծապես գերազանցում է լիարժեք GT-տարբերակը, չէ որ բրիտանական ընկերության ինժեներները չեն սահմանափակվել FIA կանոնադրությամբ:
GT3-ից GT3X հիմնական տեխնիկական տարբերությունը V8 4.0 շարժիչն է 720 ձիաուժ հզորությամբ: push-to-pass կոճակը սեղմելիս հզորությունը կարող է ավելանալ եւս 30 ձիաուժով:
Մյուս կարեւոր ափգրեյդն է երկտեղանի քոքփիթը, երբ 720S GT3-ը չունի ուղեւորի համար նախատեսված նստատեղ: Այդ նպատակով McLaren-ը ստիպված էր փոխել անվտանգության կարկասի կառուցվածքը: Սակայն լրացուցիչ նստատեղից գնորդը կարող է հրաժարվել:
Մյուս բնութագրիչներն ավելի ընդհանուր են՝ փոխված է արգելակման համակարգն ու համալրված է ընդլայնված կարգավորումներով:
McLaren-ը դեռեւս չի հրապարակել գնացուցակը, եւ պատվերների ընդունումը չի մեկնարկել: ԱՄՆ-ում սովորական 720S GT3-ն արժեքը սկսվում է 564 հազար դոլարից, սակայն թարմացված տարբերակի գինը, հավանաբար, ավելի բարձր կլինի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...