Գերմանացի պաշտոնյան հրաժարական է տվել իշխող կուսակցությունում բոլոր պաշտոններից դիմակների շուրջ սկանդալի պատճառով
Ազդեցիկ քաղաքական գործիչ Ալֆրեդ Սաութերը, որը զբաղեցնում է կարեւոր պաշտոններ ԳԴՀ Բավարիա դաշնային հողում իշխող Քրիստոնեա-սոցիալական միության բաժիններում, կիրակի հրաժարական է տվել կուսակցությունում իր զբաղեցրած բոլոր պաշտոններից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ քաղաքական գործիչը հայտնվել է սկանդալի կիզակետում դիմակների արտադրության ոլորտում փողերի լվացման պատճատով, ինչն արժեցել է կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական դաշինքին ձայների որոշակի քանակություն՝ համաձայն հասարակական կարծիքի հարցումների:
Բավարիայի խորհրդարանի անդամ Ալֆրեդ Սաութերի նկատմամբ ներկայում քննություն է ընթանում մեղադրանքների կապակցությամբ, որ նա կաշառք է վերցրել պետական օղակներում շփումներ հաստատելու համար կորոնավիրուսի համավարակի ժամանակ դիմանկերի գնելու նպատակով: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:
Սաութերը, որի հրաժարականի որոշումը հրապարակել է Augsburger Allgemeine թերթը, առնվազն երրորդ պահպանողական քաղաքական գործիչն է, որը հրաժարական է տալիս դիմակների գնման ժամանակ փողերի լվացման առնչությամբ սկանդալի պատճառով:
Սաութերը քառորդ դար աշխատել է կուսակցությունում Բավարիայի արդարադատության նախարարի պաշտոնում: Կիրակի օրվա դրությամբ՝ նա դեռեւս համարվում էր Բավարիայի խորհրդարանի անդամ, եւ հայտնի չէ՝ մտադի՞ր է նա արդյոք հեռանալ նաեւ օրենսդիր մարմնից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...