Ռուսաստանում մայիսի 1-ից կփոխվեն օգտագործած ավտոմեքենաների առուվաճառքի կանոնները
2021 թվականի մայիսի 1-ից Ռուսաստանում կփոխվեն օգտագործած ավտոմեքենաների առուվաճառքի կանոնները: Վեց շաբաթ անց ռուսաստանցիները կկարողանան գնել կամ վաճառել օգտագործած ավտոմեքենաները «Գոսուսլուգի»-ի միջոցով: Այդ մասին օրինագիծը նախապատրաստել է ՌԴ թվային զարգացման նախարարությունը. փաստաթուղթն արդեն հրապարակվել է, գրում է Մոտոր-ը:
«Գոսուսլուգի» հարթակի միջոցով ավտոմեքենայի առուվաճատքի գործարքը կկարողանան ձեւակերպել միայն ֆիզիկական անձինք: Դրա համար անհրաժեշտ է կայքում վերբեռնել փաստաթղթերի ամբողջ փաթեթը՝ տրանսպորտային միջոցի անձնագիր, գրանցման վկայականը, ապահովագրությունը (առկայության դեպքում) եւ համապատասխան դիմումը ներկայացնել:
Կողմերը կկարողանան ստորագրել փաստաթղթերը հեռավար՝ էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով: Նշվում է, որ վաճառողը կկարողանա առանձին նշել՝ պատրաստ է արդյոք վաճառել պետհամարանիշերն ավտոմեքենայի հետ, թե ոչ: Համարները պահպանելու համար սեփականատերը պետք է լրացնի առանձին ձեւաթուղթ:
Փորձագետները նշում են, որ նոր ծառայությունը թույլ կտա գնորդին հեռավար ծանոթանալ ավտոմեքենայի շահագործման պատմությունն ու բացառել որոշ ռիսկեր: Նաեւ գործարքի մասին ամբողջ տեղեկատվությունը կպահպանվի օգտատերերի հաշիվներում:
Սակայն էլեկտրոնային ձեւաչափը չի ազատի գնորդին տրանսպորտային միջոցի անհրաժեշտ զննումից եւ դրա իրավաբանական մաքրության ստուգումից: Այդուհանդերձ, ընթացակարգը մասամբ կհեշտացվի. օրինակ՝ «Գոսուսլուգի»-ի միջոցով հնարավոր կլինի ստուգել ավտոմեքենան ՃՈ եւ պետական այլ տվյալների բազաներով:
ՌԴ թվային զարգացման նախարարությունը խոստացել է օրինագծի շուրջ բոլոր պարզաբանումները ներկայացնել մայիսի 1-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...