Գիտնականները խորհուրդ են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին նախապատրաստվել հաջորդ համավարակին
Բրիտանիան պետք է դասեր քաղի վերջին 12 ամիսների ողբերգական իրադարձություններից եւ սկսի նախապատրաստվել հաջորդ համավարակին արդեն այսօր, նախազգուշացրել են համաշխարհային փորձագետներն եւ գիտնականները, գրում է Independent-ը:
Չնայած նրան, որ Մեծ Բրիտանիային կարծես հաջողվել է հասնել հաջողության կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ վարակի ու մահացության թիվն անկել է չորս երկրների տարածքում, փորձագետները հայտարարել են The Independent-ին, որ այժմ հանգստանալու ժամանակը չէ, եւ անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ կատարել համազգային կենսաանվտանգության ոլորտում:
Պրոֆեսոր Սառա Գիլբերթը, որի թիմը ստեղծել է օքսֆորդյան պատվաստանյութը, հայտարարել է, որ կենսական կարեւորություն ունի լսել նախազգուշացումներին եւ նախապատրաստվել հաջորդ համավարակին, մինչդեռ կառավարության գիտական խորհրդական պրոֆեսոր Փիթեր Հորբին ասել է, որ համաշխարհային կապերի աճը մեծացնում է հետագա բռնկումների հավանականությունը:
Գիտնականների խոսքով՝ այդ պատճառով Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ իրեն կորցնել զգուշությունը COVID-19-ի կապակցությամբ, որը խլել է ավելի քան 126 հազար կյանք եւ հանգեցրել Մեծ Բրիտանիայի տնտեսական ճգնաժամի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...