«Իմ քայլը» ելքեր է փնտրում՝ Ռուբեն Վարդազարյանին «բերման ենթարկելու»
«Ժողովուրդը» գրում է. «Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ օրերին խորհրդարանում պետք է կազմակերպվի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, քանի որ նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատժելու» համար Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը մերժվեցին` չհավաքելով բավարար թվով ձայներ:
Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա եւ պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս:
Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում եւս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, եւ ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել եւ տվել հավաստիացումներ` լինելու հնազանդ եւ «ճիշտ» դատավոր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը