Քանի որ դե ֆակտո իշխանություն չունենք, պիտի համագործակցենք, հասկանանք՝ ինչ քայլեր անենք, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին
Սորոսական խունտայի խորհրդարանական մի ներկայացուցիչ թռավ ընդդիմադիր պատգամավորի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ Ալիեւը Բաքվի շքերթին կհանի նաեւ հայ ռազմագերիներին։ Խունտայի ներկայացուցչին վիրավորել էր «ժողովրդավար» Ադրբեջանի հանդեպ նման «անարդար» ռեպլիկը։
Այսօր մոտավոր հաշվարկներով անգամ մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է։
Human Rights Watch-ը զրուցել է Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ, ովքեր զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և գրեթե սնունդ չեն տվել:
Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում եւ մեր երկրից դուրս, ովքեր զբաղվում են այս խնդրով, պիտի համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին։
Մենք ժամանակ չունենք։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում