Զինվորական մարդու մասին կարծիք հայտնելուց առաջ յուրաքանչյուր ոք պարտավոր է առանձնանալ ինքն իր խղճի հետ և պատասխանել սոսկ երկու հարցի
Բզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է, թեկուզև, այս անգամ՝ պարտված... Ժողովրդից ծնված բանակը, որքան էլ դժվար, պետք է նորից դառնա այն, ինչպիսին նրան ստեղծել ու ոգեշնչել է ժողովուրդը... Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում... Բանակի նախկինն ու ներկան նրա անցած մարտական ուղին է՝ հաճախ վերելքներով, իսկ որոշ դեպքերում՝ նաև անկումներով... Բանակին ու նրա զորավարին կարող է վիրավորել թշնամին, բայց ոչ երբեք նա, ով իր անվտանգության համար պարտական է հենց նույն այդ բանակին և նրա անցած ուղու ծանրությունն ուսած զինվորական մարդուն... Մարդիկ լինում են տարբեր, այդ թվում՝ նաև զինվորականները... Նրանք, իրենց ուժեղ կողմերով հանդերձ, կարող են ունենալ նաև թուլություններ, ինչը բնական ու երկրային է... Զինվորական մարդու մասին կարծիք հայտնելուց առաջ յուրաքանչյուր ոք պարտավոր է առանձնանալ ինքն իր խղճի հետ և պատասխանել սոսկ երկու հարցի. առաջին՝ ի՞նչ եմ արել ես, որ չի արել նա Հայրենիքի համար և, երկրորդ՝ ի՞նչ է արել նա, որ ես չեմ արել Հայրենիքի համար...
Հ.գ.-Բանակին պետք է վստահել, իսկ զինվորական մարդուն՝ հարգել, ինչն ավաղ մեր երկրում այսօր կիսատ ու անկատար է... Անկատար է, քանի որ նա, ով առաջինը պետք է հարգի բանակը ներկայացնող զինվորական մարդուն և իր վերաբերմունքով օրինակ ծառայի շարքային քաղաքացու համար, ոչ միայն իր կենսագրությամբ անհաղորդ է բանակային կյանքին, այլև միամտորեն կարծում է, թե զինվորական մարդն իր կատարածուն է, և նրա հետ կարելի է վերաբերվել այնպես, ինչպես կամենում է թիվ մեկ պատահականությունը...


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում