ԱՄՆ-ում այսօր արեւը կխավարի միանգամից 14 նահանգում
Օգոստոսի 21-ին ԱՄՆ 14 նահանգների տարածքը կընկղմվի խավարի մեջ արեւի ամբողջական խավարման պատճառով, գրում է timeanddate.com-ը, որը կազմակերպելու է այդ կարեւոր իրադարձության ուղիղ հեռարձակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ամբողջական խավարը տեւելու է մոտ երկու րոպե։ ԱՄՆ տարածքում առաջին վայրը, որտեղ հնարավոր կլինի տեսնել խավարումը Yaquina Head փարոսն է Նյուփորթ նահանգում։ Այնտեղ խավարումը տեսանելի կլինի առավոտյան ժամը 9։04 –ից։
Հիմնականում կատարյալ խավարի մեջ են ընկղմվելու քիչ բնակեցված բնակավայրերը։ Օրեգոնից բացի խավարումն անդրադառնալու է Վայոմինգ, Նեբրասկա, Քանզաս, Միսսուրի, Իլինոյս, Քենթուկի, Թենեսի, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա ու Հարավային Կարոլինա նահանգների որոշ տարածքների վրա։ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքը ամբողջությամբ խավարի մեջ է հայտնվելու։
Վաշինգտոնում խավարման գագաթնակետին, որը կլինի 14։43-ին, տեսանելի կլինի արեւի միայն մեկ հինգերորդ մասը։
Ընդ որում մասնագետները հիշեցնում են, որ խավարումը տեսնելու համար պետք է հատուկ ակնոց կամ պաշտպանիչ սարք, որը կարելի է նույնիսկ ինքնուրույն պատրաստել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում