Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ժամանակը սպառվում է․ կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձրացման խնդրի առաջ

«168 ժամ» թերթը գրում է. «Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը: Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար»,- հայտարարեց «Գազպրոմը»:

Այդ ընթացքում նախատեսվում էր շարունակել բանակցությունները մատակարարվող գազի գնի վերաբերյալ: Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019 թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր: Այն պիտի ավարտվեր անցած տարվա դեկտեմբերի 31-ին եւ ստորագրվեր նոր պայմանագիր:

Բայց նոր պայմանագիր չստորագրվեց: Որպես բարի կամքի դրսեւորում ռուսական կողմը 3 ամսով երկարաձգեց գործող պայմանագիրը:

ժամկետն ավարտվում է մարտի 31-ին: Դա նշանակում է, որ հաշված օրերի ընթացքում պետք է հստակեցվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:

Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 16-18-ը Ռուսաստան է գործուղվել պատվիրակություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Թեեւ որոշման մեջ նշված չէ այցի բուն նպատակը, այնուհանդերձ դատելով պատվիրակության կազմից, կարելի է ենթադրել, որ այն կապված է գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների հետ: Մհեր Գրիգորյանը վերջին տարիներին այս հարցով հայկական կողմի գլխավոր բանակցողն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը եւ Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահը:

Թե այս անգամ ինչո՞վ կվերադառնա պատվիրակությունը Մոսկվայից, շուտով կիմանանք: Մի բան փաստ է, որ մինչեւ հիմա վարվող բանակցությունները մեր օգտին չեն եղել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց հասնել գազի ներմուծման գնի նվազեցման:

Ընդհակառակը՝ 2019 թ. այն թանկացավ: Ստորագրվեց պայմանագիր ներմուծման գինը 10 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Եթե մինչ այդ Հայաստանը ռուսական գազը ստանում էր 150 դոլարով, սկսեց ստանալ 165 դոլարով:

Այդ գինը գործում է նաեւ այս պահին: Սակայն այն սպասում է վերանայման:

Եթե չհաջողվի հասնել ներմուծման գնի նվազեցման, ապա դա ազդելու է նաեւ ներքին սակագների վրա: Նույնիսկ ներմուծման այսօրվա գնի պահպանումը հնարավորություն չի տալու խուսափել ներքին սակագների բարձրացումից: Վերջին մի քանի ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումն էապես մեծացրել է ճնշումը գազի սակագնի վրա: Գործող սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 480 դրամ փոխարժեքով: Այնինչ այսօր դոլարի գինը տատանվում է 525-530 դրամի միջակայքում: Այսինքն՝ առնվազն 45-50 դրամով ավելի բարձր է, քան դոլարի այն փոխարժեքն է, որը դրված է գազի սակագնի հաշվարկման հիմքում: Սա ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է գազամատակարար ընկերության համար:

Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի նույնիսկ ներմուծման գնի պահպանման պարագայում հանգեցնի ներքին սակագների վերանայման: Չհաշված, որ այլ առումներով, մասնավորապես, տնտեսական իրավիճակով պայմանավորված, եւս մեծացել է ճնշումը ներքին սակագների վրա:

Իսկ թե ինչ է նշանակում ներքին սակագների բարձրացումը սպառողների համար, դժվար չէ պատկերացնել հատկապես այսօրվա տնտեսական ու սոցիալական իրավիճակում: Տնտեսությունն առանց այդ էլ կաթվածահար վիճակում է, իսկ հասարակությունը կանգնած է սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ կապված մի կողմից ակտիվ գնաճի, մյուս կողմից եկամուտների կրճատման հետ: Դրանք նաեւ գազի նախորդ թանկացման հետեւանքներն են, որոնք այսօր սպառողներն իրենց մաշկի վրա զգում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով:

Վերջին անգամ գազի սակագները վերանայվեցին անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ արտաքուստ հաջողվեց խուսափել բնակչությանը մատակարարվող գազի թանկացումից: Բարձրացվեց տնտեսությանը մատակարարվող գազի սակագինը: Բայց դրա հետեւանքներն այսօր կրում են ինչպես տնտեսությունը, այնպես էլ հասարակությունը:

Այս պայմաններում սակագների եւս մեկ բարձրացումը կործանարար ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: Առանց այդ էլ գազի սակագները լուրջ խոչընդոտ են բիզնեսի զարգացման եւ հայկական ապրանքների մրցունակության համար: Այն անուղղակիորեն ազդում է ինչպես ապրանքների ու ծառայությունների գների վրա, այնպես էլ թանկացնում է հոսանքը: Դրան մենք հերթական անգամ բախվեցինք վերջերս՝ փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը:

Թեպետ դրանով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա չթուլացավ: Այն շարունակում է մեծանալ կապված էներգաարտադրության կառուցվածքի փոփոխության հետ: Էժան հոսանքի փոխարեն վերջին շրջանում ստիպված ենք ավելի շատ թանկ հոսանք սպառել:

Այսքանից հետո, հիմա կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձրացման ռիսկերի առաջ ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում:

Անցած տարվա սկզբին, երբ համաշխարհային շուկայում արձանագրվում էր էներգակիրների գների նվազում Հայաստանի կառավարությունը շտապեց ուլտիմատում ներկայացնել Ռուսաստանին գազի ներմուծման գինը նվազեցնելու համար: Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» վարչության նախագահին՝ առաջարկելով նոր իրողությունների պայմաններում սկսել բանակցություններ Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման վերաբերյալ: Այն ժամանակ չէին մտածում, որ գազի միջազգային գները կարող են նաեւ բարձրանալ: Այն, ինչին հիմա ականատես ենք լինում: Ու դրա հետեւանքով «Գազպրոմն» այսօր հակված է գնալ մատակարարման գների բարձրացման: Այս տարվա սկզբին արված գնահատումներով ընկերությունը վերանայել է գազի արտահանման միջին գնի նախորդ կանխատեսումը: Այն ժամանակ ակնկալիքը 170 դոլար էր, հիմա դարձել է 200 դոլար:

Դա ինչքանո՞վ կարտահայտվի նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա, կտեսնենք առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում