Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Անկախ նրանից, ՀՀ կառավարությունը, թե որևէ անհատ մասնագետ արդար կամ տրամաբանական համարում է կամ չի համարում այս իրավիճակը, միևնույն է, փաստ է՝ ՀՀ վարչական դատարանը պաշտոնապես ճանաչել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանն այս պահին, դատական ակտի ուժով, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատված չէ:
Հ.Գ. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է ՔՐԵԱԿԱՆ պատասխանատվություն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ