Գաղտնի տարբերակ. Հայաստանում առեւտրականները թուրքական ապրանք վաճառելու ձեւ են գտել
«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել՝ փոխում են հագուստի պիտակները:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ բանավոր զրուցում չեն թաքցնում առեւտրականները՝ նշելով, որ այլ տարբերակ չունեն: Մինչդեռ այս տարվա հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ եւ կոշիկ:
Չնայած արգելքին՝ տեղական շուկան շարունակում է ողողվել թուրքական ծագման կոշիկներով ու հագուստով, բայց չինական պիտականերով: Տեղեկացնենք, որ Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առեւտրի վիճակագրություն ցույց չի տալիս. դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Թուրքական հագուստ, կոշիկ տնտեսվարողները բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։ Բայց վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի:
Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «կարգո» անող ընկերություններից մեկը փոխանցեց, որ իրենք սպասում են, թե երբ են կառավարության կիրառած սանկցիաներն ավարտվելու, ինչից հետո դեպի Թուրքիա ուղղությունը կվերաբացեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը