Գերիների վերադարձը ձգձգվում է. Արայիկ Հարությունյանը ծնողներին ասել է, որ «ուրիշ խնդիր կա, տեղյակ կպահեն»
Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների ծնողների մի մասն Արցախում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, որը նրանց հետ երեկ է զրուցել։
Ծնողներին հայտնել էին, որ հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա, սակայն ԱՀ նախագահը նշել է, որ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել։
«Երեկվա համար պետք է տեղեկություն լիներ, թե կոնկրետ որ օրը հնարավոր կլինի գերիներին վերադարձնել։ Խումբ պետք է գար։ Բայց երեկ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հետները, ասել, որ ձգձգվում է, ուրիշ խնդիր կա, տեղյակ կպահեն, հեռախոսահամարները վերցրել էր»,- ասաց Մանուկյանը։
Նրա տվյալներով՝ գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպումները ամենօրյա է։
«Գրեթե ամեն օր էլ ակցիա է իրականացվում, գալիս հավաքվում են մարզպետարանում, կարճ ժամանակով մարզպետարանի դիմացի ճանապարհը փակում են»,- ասաց համայնքապետը։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պատրաստվում էին բողոքի ակցիաների, մասնավորապես փակել Երևան-Հոկտեմբերյան մայրուղին, սակայն նրանց հայտնել էին, որ մարտի 16-ին գերիների նոր խումբ կարող է վերադառնալ, ուստի ծնողները որոշել էին հետաձգել ակցիան՝ գործընթացին չխոչընդոտելու համար։
Հավելենք նաև, որ անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք նախորդ շաբաթ փակել էին ՊՆ բոլոր մուտքերը, Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո հույս էին հայտնել, որ հնարավոր է 30 գերի առաջիկայում վերադառնա հայրենիք։ Միաժամանակ ծնողներին տարբեր խողովակներից հասկացրել էին, որ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանցիները Հայաստանից հող են պահանջում։ «30 գերի կարող է տան, բայց էլի ինչ-որ բան ուզում են «կրճեն», նպատակը տարածքներն են՝ բոլորս հասկանում ենք»,- «Փաստինֆո»-ին ասել էր զինվորի հարազատներից մեկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում