Ճանաչեք ռազմական հանցագործության չընդհատվող փաստերը. «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ կոչը
Հադրութի Դեօկուպացիա ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Թշնամու վանդալիզմի ակտերին քաջածանոթ հադրութցիները ոչ այնքան զարմանում ու զայրանում են «հարևան» դիկտատորի անվերջ ինքնքահաստատման դրսևորումներից, ուրիշինը սեփականելու մոլուցքից` սիրելի Խորն աղբյուրում դրոշի տեղադրումից, Տողի մելիքական ապարանքում հնչեցրած բարբաջանքից, նախամարդու եզակի հետագիծ` Ազոխի քարանձավն Ադրբեջանի պատմական ժառանգության անքակտելի մաս հռչակելուց, սբ Հարություն եկեղեցին էլ ուդիների սրբավայր համարելուց, որքան հայկական կողմի անընդունելի լռությունից ու չարդարացված հանդուրժողականությունից: Ի վերջո, լավ գիտեն ռազմական հանցագործի մանիակալ, արմենոֆոբ էության մասին, այլապես չէր հրահանգի հուշարձաններից մաքրել հայերեն գրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը կթույլատրեր ժամանել Արցախ և անցկացնել պատմական հուշարձանների գույքագրում: Միջազգային օրենքների Ադրբեջանի խախտման այս աղաղակող փաստերի հանդեպ նույն միջազգային ատյանների դռները չբախող ու չբարձրաձայնող պաշտոնական դիրքորոշման բացակայությունը հուսահատության աստիճան վհատեցնում է:
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն դիմում է ՀՀ և ԱՀ իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին ու համապատասխան միջազգային ատյաններին` ճանաչեք ռազմական հանցագործության չընդհատվող փաստերը և պաշտպանեք արցախցու ինքնության իրավունքը»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ