Մեր պայքարը փողոցում է, ու ես կասկած չունեմ, որ մենք կրելու ենք
Հետաքրքիր բան է ֆեյսբուքը։ Այստեղ մենք հաղթում ենք, կախաղան հանում, պարտվում, լացում և ուրախանում։
Այստեղ են մեզանից շատ շատերը արտահայտում մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները։
Ֆեյսբուքում վերջին մեկ ժամվա մեջ Հովոյին, էլ բռնաբարել են, էլ վառել, էլ ծեծել։ Ֆեյսբուքում մենք նիկոլին շուտվանից է՜լ թուրք ենք հանել, է՜լ դավաճան, է՜լ հողատու։ Ֆեյսբուքում իշխանությունը արդեն փոխվել է , մենք էլ քննարկում ենք, թե ով է լինելու հաջորդը։
Եվ ի վերջո, ֆեյսբուքում, մենք հաղթում էինք, մինչ իմացանք, որ պարտվեցինք...
նիկոլին 2018-ին հաջողվեց մեկ բան անել` տեղափոխել բոլորիս ֆեյսբուք։ Այդ հարթակում կապ չունի դու պարտվում ես, թե ոչ, քանզի իրականում կյանքը մնում է նույն տեղում։ Մենք գրում` 500, 1.000 կամ նույնիսկ 10 հազար լայք ենք հավաքում ու երջանիկ դեմքով նստում։ Կարծես թե լուրջ մենամարտ ենք հաղթել։ Իսկ իրականության մեջ` ենթարկվել ենք նիկոլի կողմից թելադրված խաղի կանոններին։ Խաղ, որում հաղթող լինել ուղղակի չես կարող, քանզի միշտ մնում ես վիրտուալ տիրույթում։
Իսկ կյանքը, իսկական կյանքը, ռեալ կյանքը փողոցում է։ Այն նույն փողոցում ուր մենք իրոք պայքարում ենք, այն նույն փողոցում, ուր զոհված հերոսի թաղմանն անձնապես ենք մասնակցում, այլ ոչ թե լացելու սմայլիկ դնում ու կարծում, որ մասնակցել ենք։ Փողոցում, ուր կյանքը մեզանից երես է թեքել, քանզի մենք այդ կյանքով հետաքրքրված չենք։
Սա բոլորիս է վերաբերվում, բոլորիս։
Այո, այս հարթակում էլ պետք է ակտիվ լինենք, բայց երբեք ու երբեք չմոռանալով իրական կյանքի մասին։
Իսկ իրական կայնքում` նիկոլը դեռ վարչապետ ա, հովոն էլ իր սրճարանում է վեր ընկած...
Հիշեք, որ նիկոլին հաղթելու միակ ձևը պայքարը ռեալ կյանք տեղափոխելն է, բոլոր հանրահավաքներին, անտեսելով հուսահատությունը, մասնակցելն է։
Մեր պայքարը փողոցում է, ու ես կասկած չունեմ, որ մենք կրելու ենք...


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում