Փաստաբանները չեն լռելու. աղմկահարույց համարվող քրեական գործերը տեղից չեն շարժվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսեւորվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին եւ ներկա պաշտոնյաներին եւ աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, եւ արդեն երկար ամիսներ է, ինչ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միեւնույնն է, քննիչները ոչինչ չեն անում եւ ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում:
Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, եւ քրեական գործերը տեղից չեն շարժվում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը