Իշխանավորների կեցվածքում անչափ շատ ընդհանուր գծեր եմ տեսնում նրանց ու թիթեռների միջև
Այսօրվա իշխանավորները մոտ ապագայի անխուսափելի արդարադատության դատաստանից խուսափելու նպատակով դիմում են ամեն տեսակ ստոր քայլերի իրենց պաշտոնավարումը մի քանի օրով ևս երկարաձգելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյան։
«Օրերս ժողովրդի անբացատրելի պասիվությունն ու անվճռականությունը բնորոշել էի որպես Շեքսպիրյան Համլետի սինդրոմ։
Իսկ այժմ, անդրադառնալով իշխանավորների կեցվածքին, անչափ շատ ընդհանուր գծեր եմ տեսնում նրանց ու թիթեռների միջև։ Նկատի ունեմ ոչ միայն այն, որ թիթեռներն ունեն 1-2 օրվա կյանք, այլև այն, որ անկասելի ձգտում են դեպի լույսը՝ չհասկանալով, որ անվնաս ու օգտակար լուսատուների հետ միասին լույս է արձակում ամեն ինչ ոչնչացնող կրակի բոցը։
Այնպես էլ այսօրվա իշխանավորները մոտ ապագայի անխուսափելի արդարադատության դատաստանից խուսափելու նպատակով դիմում են ամեն տեսակ ստոր քայլերի իրենց պաշտոնավարումը մի քանի օրով ևս երկարաձգելու համար։ Թիթեռի պես սրանք էլ չեն հասկանում, որ դրանով խիստ ծայրահեղացնում են ժողովրդին, որն անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ թե արդարադատության, այլ ժողովրդի դատաստանի։
Եվ իրադարձությունների նման զարգացման պայմաններում մեզանից ոչ ոք ոչ միայն չի կարողանալու, այլ նաև ցանկություն էլ չի ունենալու փրկել նրանց այդ դատաստանից»,֊գրել է Համբարձումյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ