Կառավարության դավաճան ղեկավարը սարսափում է իր ամբողջության մեջ միակ անկախ մնացած օղակից` ՄԻՊ-ից․ Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու՝ Կառավարության նախաձեռնությանը։ Գրառումը՝ ստորև․
«Այս Կառավարությունը բոլոր հարցերում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ունակ չէ պահպանելու օրինականությունը, ինչը նաև պարզ է դարձնում, որ նրան խանգարում է ոչ թե Սահմանադրությունը կամ օրենքները, այլ բացառապես օրինականությունը` որպես սկզբունք:
Երեկ նրան խանգարում էր ՍԴ-ն, այսօր ՄԻՊ-ը, վաղը նրան խանգարելու են իր իսկ կողմից նախաձեռնած օրենքների կամ Սահմանադրության փոփոխությունները, քանի որ ունակ չէ և չի ցանկանում կառավարել և կառավարվել օրենքներով:
Դրա համար է Կառավարության դավաճան ղեկավարն այդքան սարսափում իր ամբողջության մեջ միակ անկախ մնացած օղակից` ՄԻՊ-ից, քանի որ խորհրդարանական վերահսկողությունն արդյունավետ չէ, իսկ առանձին պետական օղակները շրջանցելու հնարավորություն միշտ էլ կարող են գտնվել, բայց պետության մեջ առանցքային դեր ունեցող և իրեն, իր Կառավարությանը և ԱԺ մեծամասնությանն ամեն րոպե ապօրինության մեջ «մերկացնելու», դրանց հակաօրինական էությունը բացահայտելու ունակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այսպիսի Կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության տապալման կարևոր ոչ քաղաքական երաշխավորն է»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում