Իշխանությունը խնդիր է դրել հող նախապատրաստել իշխանության երկարակեցությունը ապահովելու և դրա ճանապարհին կանգնածներին քաղաքական դաշտից հեռացնելու համար
ԵԿՄ-ի հայտարարությունը կարդացի։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հանկարծ սկսել է անհանգստացնել Սասուն Միքայելյանին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը.
«Այն նույն Սասուն Միքայելյանին, ում երբ պատերազմից առաջ հիշեցնում էին Ադրբեջանի սպառնալիքների մասին, նշում էր, որ նման բան չկա։
Սա այն նույն պատգամավորն է, ով 2018 թվականի «հեղափոխությունն» ավելի կարևոր իրադարձություն էր համարում, քան արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակը։
2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, վերլուծելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները, համատեղ գործողություններն ու սահմանային ակտիվությունը, ես, իմ նման որոշ փորձագետներ, գործիչներ ահազանգում էինք, որ պատերազմի շեմին ենք՝ ոչ իշխանությունն էր արձագանքում, ոչ էլ ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է, մեկ էլ հիշել են՝ պատերազմի վտանգ կա։ Ու այդտեղ էլի «վատ պարողներին» խանգարող հանգամանքներ կան, օրինակ՝ ընդդիմությունը։
Սասուն Միքայելյանի տարածած հայտարարության այս հատվածը՝ «գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը», լրիվ մատնում է այս հայտարարության իրական բնույթը։
Իշխանությունը խնդիր է դրել, ցանկացած մեթոդով, հող նախապատրաստել իշխանության երկարակեցությունը ապահովելու և դրա ճանապարհին կանգնածներին քաղաքական դաշտից հեռացնելու համար»,-գրել է փորձագետը:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում