Առաջին քայլը միշտ պարտավոր է անել իշխանությունը՝ հեռանալով
Մնալով տարբեր լինենք միասին
Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ազգային միասնությունը և սովորել հայերով միասին ապրել ու արարել Հայաստանում երազելով մեր հայրերի փոխանցածը վերականգնել և փոխանցել մեր հաջորդ սերնդին:
Իրականում վերաիմաստավորումներս 2018թ. փոփոխություններից բացված հույսերից սկսվեցին 2018-ի հունիսի վերջերից: Պարզապես ընթերցեք այդ ժամանակվա գրարումներս և կնկատեք, թե ինչպես սկսեցի մեղմ ու կառուցողական քննադատել: Հույսերս, որ այլ ուղիով կգնանք, 2019-ի սեպտեմբերից սկսեցին սպառվել, բայց դիմադրում էի. դե հույսը վերջին է մահանում: Իսկ հավատս, որ խելքի կգանք անվտանգության սպառնալիքների ներքո,առաջին անգամ ճաք տվեցին նոյեմբեր 10-ին:
Ասածս ինչ է՝ մեր պատերազմը չի ավարտվել: Նոր սպառնալիքների ներքո ենք, ինչպես մեր հայրենիքի տարածքում, այնպես էլ տարածաշրջանում: Դրանք չեն լինելու վիրտուալ, այլ իրական` հողի վրա: 2021թ. լինելու է ծանր տարի, և ամբողջովին մեզանից է կախված այն գնահատականը, որը կստանանք 2020-ի հետ համեմատելով: Մեր ժամանակային ռեսուրսը սպառված է: Պարտավոր ենք աշխարհին էլ ապացուցել, որ երբ ընտրում են միայն հայերին ճնշելու ճանապարհը, ապա լինում են հետևանքներ: 1997-ին դա ցուցադրեցինք աշխարհին՝ խաղաղ և գիտակցված, բոլոր կողմերից: Հիմա պարտավոր ենք նույնն անել 2021-ին՝ կրկին խաղաղ և գիտակցված բոլորի կողմերի կողմից:
Իսկ առաջին քայլը միշտ պարտավոր է անել իշխանությունը՝ հեռանալով:
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում