Գորիս -Կապան ճանապարհը դեռ նախորդ տարվանից պատրաստել են հանձնելու թշնամուն
Թեև իշխանությունները ամեն կերպ մանեւրում են, մանիպուլացնում քաղաքացիներին, բայց պետք է հաշվի առնել մեկ պարզ բան: Դեռ անցյալ տարվանից Գորիս -Կապան այլընտրանքային ճանապարհ էին սարքում, որը եղանակային վատ պայմանների պատճառով դեռ ավարտին չի հասցվել և Տաթևի համայնքապետ՝ Մուրադ Սիմոնյանի խոսքով մոտ մեկ ամսվա աշխատանք կա իրականացնելու վերջանականապես շահագործման հանձնելու համար :
Այսինքն ստացվում է, որ այն տեղեկությունը, որ մեզ համառորեն տրամադրում են և շարունակաբար կրկնում, որ ներկայիս ճանապարահատվածի 47 կիլոմետրը չի մտնում ՀՀ տարածքի մեջ , դեռ որոշված է եղել նախորդ տարի և ակտիվ շինարարական աշխատանքներ են արվել:
Այցելե՛ք Տաթև քանի դեռ Գորիս -Կապան ճանապարհի 12 կիլոմետրը չեն հասցրել սարքել, քանի որ դրանից հետո Տաթևը կդառնա սահմանամերձ։
Անդառնալի կորուստները շարունակվում են։
Հ.Գ Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։Նրանք պարզապես չկան
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը նիկոլ հեյդարովիչի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ցույցերի մարդաքանակն ու նրա անվտանգությունը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ