Մեզ սպասվում է նոր պատերազմ և նոր գենոցիդ․ այս պատերազմում մենք կկորցնենք արդեն Հայաստանն ամբողջությամբ
Մինչև նիկոլի քավորությամբ 21֊րդ դարի մեր նոր գենոցիդի սկսվելը բազմաթիվ հոդվածներ են եղել, որոնք զգուշացնում էին Հայ ազգին մոտալուտ աղետի վերաբերյալ, սակայն ԼՏՊ֊ի կատարած փայլուն աշխատանքի շնորհիվ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դադարել է այլևս պատմական Հայի տեսակ լինելուց. Վերածվել է վարկերի, "շմոտկեքի", շաուրմի ու "ծիտ կպցնելու" դարդերով ապրող կենդանու, որը ունակ չէ նորմալ վերլուծելու և սեփական քթից մի թիզ այն կողմ տեսնելու։
Չնայած սա դեռ շատ լավ բնորոշում է, քանի որ կան նաև այնպիսիները, որ անգամ հիմա չեն կարողանում հասկանալ թե ինչ եղավ իրենց հետ և ինչու։ Ինչևէ այս գրառումս անցյալի մասին չէ, այլ ապագայի, որտեղ մեզ սպասվում է նոր պատերազմ և նոր գենոցիդ․ այս պատերազմում մենք կկորցնենք արդեն Հայաստանն ամբողջությամբ։ Դե, իհարկե, այստեղ կա մի շատ մեծ արդարություն՝ այն հայը, որն ուրախանում էր Արցախցու խնդիրներով և փորձում փող աշխատել վերջինիս դժբախտության վրա, հնարավորություն կունենա այդ դժոխքը զգալ սեփական մաշկի վրա և նման "Հայ"֊ին դա էլ է քիչ։ Սակայն, ինչի պետք է տուժի Հայի ճիշտ տեսակը, ով ոչ միայն ֆինանսապես էր օգնում իր հայրենակցին, այլ նաև կամավոր գնացել էր սահման և պատրաստ էր կյանքը զոհել։ Հիմա ի՞նչ է կատարվում՝ ոչինչ։ Նորից մեր ժողովրդին չեն պատրաստում պատերազմի, սակայն վստահ եմ, որ պատրաստում են մի նոր արծրուն դագդիգական նահանջի, 5֊րդ սերնդի պատերազմի, գյոռբագյոռի ու նման հիմարություններով Հայ ազգին հիմսրացնելու համար։
Հայի տականքը, ով ակնհայտ թուրքի գործակալն է, շարունակում է իր ամենօրյա աշխատանքը Հայն ու Հայաստանը կործանելու ուղղությամբ։ Եթե այս անգամ ևս հիմարի պես մեր ազգը լուռ ու հնազանդ գնա իր դահիճի հետևից, ապա այլևս ոչինչ հնարավոր չի լինի անել։ Ի՞նչ անել, երբ զոհը ինքնակամ է գնում իր դահիճին ընդառաջ, երբ բանական մարդը ընդունակ չէ դասեր քաղել անգամ սեփական սխալներից։ Կասեմ միայն մեկ բան՝ ես չեմ նստելու տանը և սպասելու, թե երբ է թուրքը իմ տունը ոտք դնելու, ես պայքարելու եմ այսօր մեր ներսի թուրքի դեմ, որ կարողանամ վաղը դիմագրավել նաև արտաքին թուրքին։ Մենք կհաղթենք, երբ լինենք միասնական և դասեր քաղելով մեր անցյալից՝ ազատվենք վերջապես մեր ներքին դավաճաններից...


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը