Չեմ տեսնում, չեմ լսում, բայց... խոսում եմ
Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հերթական բացահայտումն է արել։ Խոսքը վերաբերում է անձամբ վարչապետի հանձնարարությամբ, ընդդիմադիր գործիչների դեմ «կոմպրոմատներ» պեղել և վարկաբեկել։ Իրավական համակարգի «անկախ» քննիչներին ոչ միայն հրահանգներ է տալիս, այլև «մեղադրականներ» անձամբ գրում և խմբագրում վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։ Այն որ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, բոլոր, այո՝ բոլոր քրեական գործերը, սկսած Մանվել Գրիգորյանի դեմ կեղծ «տուշոնկաներից», մինչև Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ թխվածները եղել են անձամբ վարչապետի հրահանգով, կարծում եմ քիչ թե շատ բանականություն ունեցողների համար ակնհայտ է։ Այդ մասին խոսել են նաև ոստիկանության և ԱԱԾ նախկին ղեկավարները նույնպես։
Եվ այս ամենի ֆոնին ուղղակի զարմանալի է, որ տարբեր, իրենց քաղ․ հասարակության գործիչներ , իրավապաշտպաններ համարող անձինք, այս ամենը իբր չտեսնելով, շարունակում են իրենց , չգիտեմ անգիր արած, թե ուղղորդված մտավարժանքները՝ անկախ դատաիրավական համակարգի մասին, ողջունում ընտրակեղծիքների, խոշտանգումների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ նշանակումը, ատամներով պաշտպանելով երկիրը թշնամուն հանձնած, տոտալիտար մտածողությամբ իրենց կուռքին ։
Այսօր նրանց նշանաբանն է՝ չեմ տեսնում, չեմ լսում, բայց ստիպված խոսում եմ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը