Շարժումը շարունակում է իր երթը, շարժման ընթացքում խնոցու պես հարելով, զատելով պիտանին անպետքից, օգտակարը վնասակարից, պարզն ու զուլալը պղտորից
Շարժումը շարունակում է իր երթը, շարժման ընթացքում խնոցու պես հարելով, զատելով պիտանին անպետքից, օգտակարը վնասակարից, պարզն ու զուլալը պղտորից։ Շարժումը գնալով ինքնամաքրվում է ընթացքում կողքից կպած քուծուծներից ու գծուծ տարրերից։ Շարժումը ընթացքում թոթափվում է սին հույզերից, անհիմն հույսերից, ու կեղծ կույսերից։ Ժողովուրդը, շարժման մասնակիցները ընթացքում, ինչպես խնոցու խառնարանում՝ շփվում ու ճանաչում են միմյանց, ֆեյսբուքյան ընկերները դառնում են իրական ընկերներ ու բարեկամաներ։ Շարժումը հետզհետե իր մեջ է ներառում ազգի սերուցքը, մտավորականությանը, ազգային, պետական, քաղաքական գործիչներին, զինվորականներին ու ազնիվ, հայրենասեր քաղաքացիներին, դառնալով ժողովրդի գաղափարների խառնարանն ու ինտելեկտուալ մտքի գանձարանը։ Շուտով քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ժողովուրդը կտեսնի ու կունկընդրի մեր ճանաչված արվեստի գործիչներին, երաժիշտներին, ասմունքողներին։ Ազգը անցնելով անասելի փորձությունների միջով, շարժման հետ ամրանում, կարծրանում է ու մարմնավորում իր մեջ ԱԶԳ, ԲԱՆԱԿ, ՀԱՂԹԱՆԱԿ կարգախոսը։ Այսպիսի ասացվածք կա дорогу осилит идущий, ճանապարհը գնալով են հաղթահարում։ Եվ ուրեմն, չենք ընկրկելու դժվարությունների առջև, չենք հիասթափվելու։ Միասին, իրար հարգելով, սխալներից չհուսահատվելով, բայց դասեր քաղելով, ձեռք ձեռքի տված դեպի հաղթանակ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում