Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել ձեզ վարչապետ․ Ջուլֆալակյանն իր հանդիպումների մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կենտրոնական Ասիայի 3 երկրով եմ շրջագայում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան։ Եթե որոշները չգիտեն, բոլորը հանդիսանում են ԵԱՏՄ անդամ երկիր(շտկում. Ուզբեկստանը դիտորդի կարգավիճակում է)։
Ամեն երկրում բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հայտնի ձեռնարկատերեր,անվանի մարզիկներ... Անխտիր բոլորը քիչ թե շատ տեղյակ են պատերազմից և հետագա զարգացումներից։
Եվ յուրաքանչյուր հանդիպման, որտեղ քննարկվում է Հայաստանի ներքին քաղական իրավիճակը, պարտադիր կրկնվող մեկ հարց է հնչում։
- Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել ձեզ վարչապետ (հարցի ձևակերպումը հնարավորինս մեղմացրել եմ...)
Դե փորձի ամեն անգամ այդ հարցը լսելիս բանական պատասխան տալ և հիմարի տպավորություն չթողնել։
Այսպես էլ «հպարտ» ապրում ենք՝ առնվազն ԵԱՏՄ տարածքում։
Հիշեցի խորհրդային հայտնի ֆիլմից հատված.
«И они еще борются за почетное звание "дома высокой культуры быта"!...»»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը