ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի
Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին եւ ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգուտ կտա բոլորին»,-ասել է նա:
«Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի»,-ասել է Ռուդենկոն:
«Հուսով ենք՝ դրան չի հասնի»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարակազմը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ արդեն երկու անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն ուղարկել ԳՇ պետին հեռացնելու մասին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...