ԳՇ պետին պաշտոնից ազատալու որոշումը ռազմական դրության պայմաններում փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելուն
Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի հրաժարականը պահանջել է ամբողջ բանակի հրամկազմը՝ ներառյալ ՊԲ-ի հարյուրավոր բարձրաստիճան սպնաներ, Գլխավոր շտաբի հրամանատար Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։
Բացառված է, որ մարտական գեներալը, սպայի պատիվը անարգելով ենթարկվի Արցախը հանձնած, երկիրը անտերության մատնած կապիտուլյանտի անօրինական պահանջին, հուսախաբ անելով ու դավաճանելով իր մարտական ընկերներին, որոնք դժվարին պահին անվերապահորեն կանգնեցին նրա կողքին, ինչպես նաև մեր ժողովրդին, որ միանշանակորեն, անվարան կանգնեց մեր պետականության միջնաբերդ, հայոց բանակի թիկունքին։
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատալու Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում ոչ միայն հակասում է Սահմանադրության 155 հոդվածի 3րդ կետին, այլև փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն։
Երկրի Գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել իմ նշած քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներով ու անհապաղ կալանավորել երկիրը անդունդի եզրին հասցրած կապիտուլյանտին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում