Մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին երկիրը կործանման տարած աղետները չեն հետաքրքրում
«Առավոտը» գրում է․ «Պատերազմում մենք նվաստացուցիչ պարտություն ենք կրել, կորցրել ենք Արցախի 70 տոկոսը և շատ հնարավոր է՝ կորցնելու ենք ամբողջը, ունենք 4000-ից ավելի նահատակներ, թշնամին ուղղակիորեն սպառնում է Սյունիքին և սահմանամերձ այլ տարածքներին, տնտեսությունը փլուզվում է, պետական կառույցները մատնված են անգործության: Բայց Փաշինյանն ու կառավարությունը շարունակում են իշխել:
Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է և հասկանալի՝ որովհետև մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին վերը թվարկած աղետները չեն հետաքրքրում: Բերեմ պարզ օրինակ: Իշխանությունը քարոզում է՝ բանակը սկսել է կառուցվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո (մինչ այդ միայն թալանվում էր), ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած թուղթը ճանապարհ է բացում բանակաշինության համար:
«Ժողովուրդն» այդ անհեթեթությունն ընկալում է, կուլ է տալիս որպես ճշմարտություն. ինչպես ասում են ռուսական շոու-բիզնեսի ցինիկ մենեջերները՝ пипл хавает: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետև այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե պետական կառույցների ժառանգականությանը, ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը, այլ հակառակը՝ լյումպենական բնազդների բորբոքմանը: Եվ այդ «շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը