Անցյալի և ներկայի միջև. Հայաստանում կայուն անկայունություն է. «Կոմերսանտ»-ի անդրադարձը
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը կոնսերվացվել է, իսկ անկայունությունը` կայուն դարձել:
Հայաստանում իշխանության համար պայքարը այժմ դիրքային մարտերի փուլում է: Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դիրքավորվել են Ազգային ժողովի շենքի դիմաց: Այնտեղ անցյալ շաբաթվանից ստեղծվել է վրանային ճամբար, իսկ երկուշաբթի օրվանից նաև բեմ է տեղադրվել: Շաբաթը մի քանի անգամ այնտեղից Նիկոլ Փաշինյանին անվանում են «դավաճան» ու կոչ անում հեռանալ:
Քանի որ մարտի 3-ին Փաշինյանը գտնվում էր Ազգային ժողովում, անվտանգության միջոցառումները նկատելիորեն ուժեղացվել էին: Լրատվամիջոցները տպավորիչ պատկեր են հրապարակել. ԱԺ շենքի պատշգամբում դիպուկահարներ էին տեղակայված, ինքնաձիգով ծառայողները լցրել էին խորհրդարանի դիմացի այգին, իսկ արահետները «ականապատել» էին լուսաձայնային նռնակներով, դարպասները զոդել էին, տեղակայվել էին վահաններով և մահակներով ոստիկանները:
Եթե իշխանությունները ցանկանում էին ցույց տալ, որ պատրաստ են իրենց պաշտպանել, դա նրանց մոտ ստացվեց, սակայն անվտանգային միջոցառումների ուժեղացումն այդպես էլ պետք չեկավ:
«Հայրենիքի փրկության շարժում»-ից Նիկոլ Փաշինյանի հակառակորդները ցանկանում են գնալ այլ ճանապարհով ՝ ստիպել նրան հրաժարական տալ, փոխարինել նրան կառավարության ժամանակավոր ղեկավարով, որի դերը տրվել է երկրի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին, իսկ դրանից հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Փաշինյանն այլ մարտավարություն է ընտրել: Նա անտեսում է հեռանալու կոչերը, իր կողմնակիցներին դուրս է բերում հրապարակ, երբ ուզում է ցույց տալ, որ նրանց թիվն ավելին է, քան իր հակառակորդները կարող են մոբիլիզացնել, և դրան զուգահեռ բանակցում է արտահերթ ընտրությունների շուրջ տարբեր կուսակցությունների հետ: Նրա նպատակն է այնպես անել, որ խորհրդարանի ցրման դեպքում արտահերթ ընտրություններն անցնեն իր պայմաններով: Այսինքն ՝ առանց Վազգեն Մանուկյանի գլխավորած ժամանակավոր կառավարության, ինչը նշանակում է իր՝ Փաշինյանի վերահսկողության ներքո:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հասկանում են այս հավանականությունը և մարտի են նետում նոր հին ուժերը: Մարտի 4-ին հարձակման է անցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երևանում կայացած մամուլի ասուլիսում նա գրեթե ուղիղ մեղադրել է Փաշինյանին դավաճանության համար:
Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթանակի դեպքում վերադառնալ երկրի կառավարմանը: Այնուամենայնիվ, նա չի բացառել իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ:
Նշելով, որ ինքը ոչ ոքի չի ուղղորդում, նախկին նախագահը միաժամանակ հորդորել է չվախենալ «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից` ընդգծելով, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ռազմական հեղաշրջումները նպաստել են երկրի առաջընթացին:
Հասարակության մեծամասնությունը ներկա ճգնաժամը ընկալում է որպես վերնախավերի`նախկինի և ներկայի հակամարտություն, նշում է Երևանի Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, որի համոզմամբ` կողմերը ստեղծված իրավճակում պետք է լուծումներ, դրական օրակարգ առաջարկեն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը