Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. ԲԴԽ նախագահի «ինադու»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։ Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ:
Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկեցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ ԱԺ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:
«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Ընտրությանը իշխող խմբակցությունը չմասնակցեց։ Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկախությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը։ Այս իշխանությունների կողմից պետական ինստիտուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսեւորումներ է ստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը