Կարծում եմ՝ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի ՍԴ. Ռ. Հայրապետյան
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը