«Իմ քայլում» կարծիքները կիսվել են. Նիկոլ Փաշինյանը չքմեղացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակն ու երեկվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ «Իմ քայլի» հետ կիրակի օրվա հանդիպմանը չնայած շատ բացականեր են եղել, բայց պատգամավորներից մի քանիսը Փաշինյանին անուղղակիորեն մեղադրել են, որ արտահերթ ընտրությունները վիժեցնելու իր որոշման արդյունքում է իրավիճակն այսպես սրվել, ու կարծիք են հայտնել, որ պետք է ամեն գնով գնալ արտահերթի։
Մի այլ խումբ էլ Փաշինյանին վստահեցրել է, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու պետք չէ գնալ զիջումների։ Ասել են՝ հանրահավաքի մարդաշատությամբ կփակենք ընդդիմախոսների բերանը, եւ խոստացել են 30-50 հազար մարդ հանել հրապարակ։ Այս արմատականների առաջամարտիկները եղել են Շիշ բռնող Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արփի Դավոյանը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին չքմեղացել է, թե ԳՇ-ն իրեն պատերազմի ընթացքում ճիշտ չի զեկուցել իրավիճակը, ասել է, որ ինքն Արայիկ Հարությունյանից է տեղեկացել Շուշիի գրավման մասին։
Երբ հարցրել են Օնիկ Գասպարյանի «անսպասելի» հրաժարականի պատճառների մասին, Փաշինյանն ասել է, որ պատճառը «Իսկանդերի» հայտարարությունն է։ ԳՇ պետն իրեն զգուշացրել է ընդհանրապես չխոսել «Իսկանդերից», սակայն, ասել է՝ ինձ մեղադրում են դավաճանության եւ «Իսկանդերը» չկիրառելու մեջ, ինչպե՞ս կարող է լռել։
Մինչդեռ բանակի մեր աղբյուրներն ասում են, որ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթելու մասին հայտարարությունից հետո բարձրացած աղմուկը մեղմելու նպատակով Փաշինյանը պարտադրել է ԳՇ-ին՝ իրեն արդարացնող հայտարարությամբ հանդես գալ, բայց Օնիկ Գասպարյանը հրաժարվել է։ Դրանից հետո Փաշինյանը հրահանգել է՝ դիմում գրել հեռանալ, ինչին հաջորդել է ԳՇ հայտարարությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը