Դուք որոշել եք, որ պառլամենտը «Իմ քայլի» դուքյանն ա՞. ո՞վ ա ձեզ ասել. Արման Աբովյան
Իմ մոտ տպավորություն է, որ լրիվ կտրված եք իրականությունից, 19 հարցերից միայն մեկ հարցն է առնչվում գերիներին․ մնացածը գնումների մասին, հաշվեքննիչ պալատի մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրավիճակը լիցքաթափելու համար արտահերթ նիստ են հրավիրել, որին նվիրված ԱԺ խորհրդի նիստին իշխող ուժից ոչ մեկը չի եկել:
«Ես չեմ հասկանում, դուք որոշել եք, որ պառլամենտը «Իմ քայլի» դուքյանն ա՞: Ինչո՞ւմն է խնդիրը: Ինչի՞ չեք գալիս: Եկեք, քննարկեք: Դուք եք ձեզ մեջտեղից ճղում, ասում եք՝ եկեք լարվածությունը թեթեւացնենք: Առավոտից իրիկուն լարվածություն եք գեներացնում:
Ժողովո՛ւրդ, ոնց որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, դուք լրիվ առաձին օրակարգեր եք փորձում գեներացնել: Միտումնավոր պարալիզացնել պառլամենտի աշխատանքն այն առումով, որ միայն ձեր օրակարգը նայվի՞: Դուք չե՞ք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է «կատաստրոֆայի», բա ո՞նց ենք դուրս գալու էս վիճակից: Ասում եք՝ սրանք են մեր պայմանները ու բոլորը էս պայմաններով պետք է շարժվեն: Ո՞վ ա ձեզ ասել: Իսկ ո՞վ ա ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու», - ասաց Աբովյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին