«Բարսելոնայի» նախկին նախագահը գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է Sport.es-ը:
Մարտի 1-ին Բարտոմեուն, «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին ձերբակալվել էին կոռուպցիայի կասկածանքով: Ձերբակալությունները տեղի էին ունեցել «Բարսելոնայի» գրասենյակներում անցկացված խուզարկություններից հետո:
Իսպանական մամուլը ենթադրություն է արել, որ ձերբակալությունները կապված են 2020-ի փետրվարին անօրինական վճարումների միջոցով սոցցանցերում Բարտոմեուի իմիջը բարձրացնելու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին վարկաբեկելու արշավներ ֆինանսավորելու հետ։
Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն 2014 թվականից էր ղեկավարում «Բարսելոնան», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին հրաժարական էր ներկայացրել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում