Ոչ մի հարցի չեք պատասխանում. մարզերից ավտոբուսներով երթի եկածներին համակարգողներն արգելում էին շփվել լրագրողների հետ
Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի, ապա երթի ավարտին մարզերից եկած քաղաքացիներ երթի ավարտից հետո իրենց բնակավայրեր վերադարձան Շահումյանի հրապարակում կայանած ավտոբուսներով, բոլորը՝ BusVoyage ընկերության, կամ միանման միկրոավտոբուսներով։
Յուրաքանչյուր ավտոբուսի ուղևորների համար մեկական համակարգող կար, որոնք թույլ չէին տալիս ուղևորներին շփվել լրագրողների հետ։
Մարտունեցիներին տեղափոխող ավտոբուսի համակարգողը, նկատելով, որ NEWS.am-ի նկարահանող խումբը զրուցում է ուղևորների հետ, միջամտեց՝ ասելով. «Ոչ մի հարցի չեք պատասխանում»։
Իջևանցիներին համակարգող տղամարդն էլ, որը, ի դեպ, դպրոցի աշխատակից էր, նախ վստահեցրեց, որ յուրաքանչյուրից հազար դրամ են հավաքել միկրոավտոբուսը վարձելու համար, իսկ հետո մյուս ուղևորներին հուշում էր, որ նույն պատասխանը տան։
Հիշեցնենք, որ երեկվանից լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ իշխանությունը ակտիվ վարչական ռեսուրս է օգտագործում Փաշինյանի աջակցության հանրահավաքին բազմամարդություն ապահովելու համար։ Ըստ տեղեկությունների՝ մարզային իշխանություններին հանձնարարվել էր համայնքապետերի և դպրոցի տնօրենների միջոցով ապահովել իրենց բնակչության առավելագույն մասնակցություն։ Մասնավորապես՝ թելեգրամյան ալիքներում հայտնվել են սա ապացուցող ձայնագրություններ։ Այսօր էլ լրատվամիջոցների հետ զրույցում մարզերից եկած քաղաքացիները խոստովանել են, որ իրենց ավտոբուսներով են բերել մայրաքաղաղաք, նրանցից մեկը նույնիսկ ասել է, որ ավտոբուսն իրենց տներից է վերցրել։
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել այն մասին, թե ինչպես են «Սպայկա» ընկերության աշխատակիցներին միկրոավտոբուսներով և ավտոբուսներով բերում Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին