Փաշինյանն ապացուցում է, որ պատրաստ է դիմել ցանկացած ապօրինության՝ աթոռից չպոկվելու, հանցանքների համար պատասխան չտալու համար․ Ֆարմանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար: Գրառումը՝ ստորև․
«Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիմելով վարչական ու ֆինանսական ռեսուրսների համատարած օգտագործման՝ երեկվա «հպարտ» քաղաքացիներին ավտոբուսներով զոռով բերելով հրապարակ:
Նա քաղաքական գործընթացի մասնակիցներին ու անգամ ամենավերջին լավատեսներին ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը:
Սա է անում նա այսօր: Նա ապացուցում է, որ մնալով այդ սենյակում՝ անգամ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ