Իշխանությունը բախումների տանելուց բացի՝ այլ գործիք չունի, Նիկոլ Փաշինյանից սթափություն չեմ ակնկալում. Արման Աբովյան (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չի կարելի մարդկանց տանել բախումների, ապակայունացման և սրացումների, իշխանությունները բացի լարումը գեներացնելուց՝ այլ գործիք չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ ՝Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է շահարկել 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունները և փորձում է հիմա էլ դա դարձնել կատալիզատոր սադրանքների համար:
«Փաստացի բոլորին կանգնեցնում են ծանրագույն ճգնաժամի առջև, որը իրականում վտանգում է ՀՀ գոյությունը: Բոլոր զարգացումների հնարավոր սրացման պատասխանատվությունը լիարժեք կրելու է փաշինյանական իշխանությունը»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանից սթափություն, խոհեմություն չի ակնկալում, հորդորում է մարդկանց չտրվել սադրանքների և գնալ հանրային համերաշխության ճանապարհով: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարաբնույթ մեթոդներով ցույց տալ, թե ժողովրդի մեջ հենարան ունի, ինչը այդպես չէ, որի մասին վկայում են տարածված ձայնագրությունները՝ ՔՊ-ականների կողմից մարդկանց հավաքագրելով հանրահավաքին բերելու հետ կապված:
«Խոհեմություն դրսևորող, բախումները մերժող զանգվածը հավաքվելու է Բաղրամյան պողոտայում: Այստեղ ոչ թե փաշինյանական իշխանության խնդիրներն են դրված, այլ ազգային կործանման դեմ պատնեշ կառուցելու»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին