«Համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկություններով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը». Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ՀՀ նախագահն Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից չպետք է ազատի, և դրան մեկ լուծում կա՝ առարկություններով գրությունը հետ ուղարկի։
«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկություններով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը, որ ասել է, թե Հայաստանը մահացած է ու այլևս ոտքի չի կանգնի։ Այնպես որ, համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ։ Բայց երեկ ասացի, որ, այդուամենայնիվ, եթե նման բան չլինի, ապա բանակը չպետք է ենթարկվի Նիկոլ Փաշինյանի այն հրամանագրին, ըստ որի՝ ազատում է Օնիկ Գասպարյանին։ Ընդվզումը նշանակում է՝ չենթարկվել անօրինական հրամանների»,- Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ իրենց հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը որևէ մեկին որևէ բան չի խոստացել, սակայն ինքը կանխագուշակում է, որ փաստաթուղթն առարկություններով հետ կուղարկի՝ Հաայստանի համար այլ տարբերակ չկա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, Վազգեն Մանուկյանն ասաց, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում չկա։
«Ռազմական հեղաշրջումն այն է, երբ բանակը մտնում է քաղաք, իր ձեռքն է վերցնում իշխանությունը կամ տալիս մեկ ուրիշին։ Բայց մեր բանակը որևէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը, որ Հայաստանին վտանգ սպառնացողը Նիկոլ Փաշինյանն է, և ինքը սատար կկանգնի ժողովրդին, եթե նա ժողովրդի նկատմամբ ուժ կիրառի։ Նիկոլ Փաշինյանը որևէ հենարան չունի։ Ես Ոստիկանությանը և ԱԱԾ-ին կոչ եմ անում, որ սատար կանգնեն բանակին, համոզված եմ, որ հենց այսօր նրանք սատար կկանգնեն բանակին։ Ո՞վ կհամարձակվի հիմա հետապնդել զինվորականներին, Հայաստանում նման ուժ գոյություն չունի»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին