«Բա-ով սկսվող բոլոր բառերն իրենց մեջ ունեն ոչխարային ինչ-որ բան». Վահրամ Սահակյան
Սցենարիստ Վահրամ Սահակյանն այսօր Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին, ասաց, որ առաջին անգամ է նման բեմից խոսում և հիշեցնելով իր հեղինակած «Մեա կուլպա» ստեղծագործությունը՝ նշեց, որ պատերազմից հետո դաշտ նետվեցին օրակարգեր, որոնց անդրադառնալն ինքնին տանում է մեղքի։
«Օրակարգ մտցնելով նման հարցեր, ինչպես, օրինակ՝ բա ո՞վ լինի, բա ո՞վ է լինելու, բա այն ժամանակ ինչո՞ւ էիք… ուզում եմ ասել, որ «բա»-ով սկսվող բոլոր բառերն իրենց մեջ ունեն ոչխարային ինչ-որ բան։ Բոլորդ գիտեք, որ ես երբեմն մի քիչ կոպիտ բառեր եմ նախընտրում, բայց, օրինակ, վերջին շրջանում ես ինձ թույլ չեմ տալիս վիրավորել այլակարծիք մարդկանց, երբեք մարդկանց ժեխ չեմ անվանի»,- նշեց Վահրամ Սահակյանը։
Ըստ նրա, պատերազմից հետո հաճախ է հնչում այն հարցադրումը, թե՝ բա ինչո՞ւ դու սահմանին, դիրքերում չես, հետևաբար, եթե մի խելացի մարդ այդ հարցին պատասխանի, պետք է ասի՝ «պատերազմն ավարտվել է, այ իդիո՛տ»։
«Բայց մենք իրավունք չունենք նման հարցերի պատասխանելու, մենք ժամանակ չունենք։ Շատ անգամ եմ լսում, որ ասում են, թե՝ մեզ խաբեցին, սևի ու սպիտակի բաժանեցին… Ի՞նչ էիր դու, որ քեզ բաժանեցին, թող այդ բաժանող չոբանը գնա զարգացած երկիր և փորձի որևէ մեկին բաժանել սևի ու սպիտակի, փորձի ու կտեսնի, թե իր հետ ինչ կկատարվի»,- հավելեց նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին