Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին
Առաջին կարևոր արդյունքն այն է, որ հայ ժողովուրդն արթնացել, միացել է համաժողովրդական պայքարին ու աջակցում է հայոց բանակին։ Երկրորդ կարևոր ուղերձն այս հրապարակի այն է, որ Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին ուղիղ եթերով ճշմարիտ տեղեկատվություն է փոխանցվում։ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի պետական քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցական հայաստանյան ղեկավարներից Արծվիկ Մինասյանը։
«Հաճախ մենք հանդիպում ենք այնպիսի հրապարակումների, որոնք աղավաղված են ներկայացնում իրականությունը։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները փորձում է ամեն ինչ լավ անել, բայց այ փողոց դուրս եկած ընդդիմությունը կամ գեներալների կողմից արված հրաժարականի պահանջները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ինչ-որ պաշտոնի կամ աթոռի համար են։ Բնականաբար չկա այդպիսի բան և սա շատ լավ հնարավորություն է, որ ուղիղ եթերում բոլորը տեսնեն իրականությունն ու ճշմարիտ տեղեկություններ ստանան»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը վստահեցնելով, որ ամեն օր քաղաքացիների հոսքն ու բոլորի վճռականությունն ավելանում է և, ըստ նրա՝ մնում է միայն հետևողական ու համբերատար աշխատանք, որպեսզի անցնցում ու առանց բռնության երկրում տեղի ունենա իշխանության հեռացման գործընթաց։
Խոսելով երեկ ՀՀ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումից, Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահը կիրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և կկայացնի ՀՀ օրենսդրությանը համապատասխան որոշում։
«Բացի այդ, ոչ պաշտոնական տեղեկություններ ունենք, թե Վարչապետն ում է ուզում տեսենել ԳՇ պետի պաշտոնում, դա ուղակի սարսափելի է։ Այս հետպատերազմական, ռազմական, մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրների պայմաններում, առաջարկում ես մի մարդու, որն արդեն մի քանի գերատեսչություններում ցույց է տվել իր աշխատանքի անարդյունավետությունը։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին։ Սա պարզապես սարսափելի է՝ անվտանգության երաշխավորման համակարգի տեսակետից»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները ՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին