Դեռ լավ է՝ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լեւոն Արոնյանին գրոսմայստերի կոչումից զրկելու․Ավետիք Իշխանյան
Դեռ լավ է, որ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լեւոն Արոնյանին գրոսմայստերի կոչումից զրկելու եւ բազում տիտղոսներից, միաժամանակ մեկ այլ հրամանագրով այդ ամենը շնորհելով մեծ պոտենցիալ ունեցող որեւէ իմքայլականի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Վարչապետի «պոտենցիալը»
Կարդացի Լեւոն Արոնյանի հուզիչ խոսքը։ Փաստորեն ներկայիս բազմաշնորհ իշխանությունը, ոչ միայն ռազմական գործի հմուտ գիտակ է եւ հանձին վարչապետի ճշգրիտ գնահատական է տալիս համաշխարհային ճանաչում ունեցող «Իսկանդեր» համակարգի անորակության մասին, այլեւ իր կազմում ունի նաեւ շախմատի լրջագույն փորձագետներ։
Այս փորձագետները ուսումնասիրելով շախմատի բնագավառում համաշխարհային փորձը, եկել են այն հիմնավոր եզրակացության, որ Լեւոն Արոնյանն այլեւս պոտենցիալ չունի։ Դեռ լավ է, որ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լեւոն Արոնյանին գրոսմայստերի կոչումից զրկելու եւ բազում տիտղոսներից, միաժամանակ մեկ այլ հրամանագրով այդ ամենը շնորհելով մեծ պոտենցիալ ունեցող որեւէ իմքայլականի։
Իրականում, վարչապետ կոչեցյալին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի վարկը, պատիվը։ Նրան միայն ու միայն հետաքրքրում է իր բացարձակ իշխանությունը, շրջապատված քծնող, ստորաքարշ անձանցով։ Զուր տեղն ի՞նչ իմաստ ունի միջոցներ ծախսել, մասնավորապես հայկական շախմատի զարգացման համար։ Չէ՞ որ այդ միջոցները կարելի է ուղղել իրեն հավատարիմ ստրուկների պես ծառայողներին պարգեւավճարներ տալու, կեղծ տատիկ-պապիկներին կաշառելու համար։ Թե չէ, Արցախ, Սյունիք, Հայաստան, հայրենիք, երկրի պատիվ»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում