Կրեմլն արձագանքել է «Իսկանդերների» մասին Փաշինյանի խոսքերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին «Իսկանդեր» համալիրների հնարավոր անսարքության մասին` նշելով, որ ռուսական ռազմական տեխնիկան բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին: Փաշինյանն այդպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայ զինվորականներն «Իսկանդերը» կարող էին օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբում:
«Մենք դա առանց մեկնաբանության ենք թողնում: Ռուսական տեխնիկան բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունն աշխարհի տարբեր կետերում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...