Այս իշխանությունները այլևս ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը չեն. Անուշավան Դանիելյան (տեսանյութ)
Այս իշխանությունները այլևս ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը չեն: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
«Այս իշխանությունները ոչ միայն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, այլ նաև Հայաստանի: Հիշեք՝ ի՞նչ էին ասում ԱԱԾ-ից. եթե գերի ընկնեք՝ զանգահարեք այս հեռախոսահամարով»,-ասաց Անուշավան Դանիելյանը:
Դանիելյանը նշել է՝ ԱԺ-ը, կառավարությունը զբաղվում են այլ հարցերով, որոնք ներկա ժամանակահատվածում կարևոր չեն: «Մենք չենք տեսնում ադեկվատ որոշումներ Ազգային ժողովի կողմից, որոնք պետք է ուղղված լինեն երկիրը այս իրավիճակից հանելուն, թե՛ Կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը զբաղված են իշխանությունը պահելով»,- ասաց նա:
Անուշավան Դանիելյանը հավելեց, որ ներկա իշխանությունների մոտ հակառուսական դիրքորոշումը եղել է նաև մինչ հեղափոխությունը, հիմա նրանց բոլոր ելույթներում ակնհայտ երևոմ է հակառուսական գիծը:
«Հակառուսական շարժումը այսօր չէ սկսվել: Այս իշխանությունը մինչև իր գալը ևս հակառուսական գործողություններ էր կատարում: Երբ նրանք եկան իշխանության, մենք տեսանք՝ նրանց ողջ եռանդը նպատակաուղղած էր Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու»,- հավելեց Դանիելյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը պետք է լուծի իշխանափոխության հարցը և չպետք է սպասի Ռուսաստանի կողմից գործողությունների: «Այս իշխանության գործողությունները արդեն իսկ շատ թանկ են նստել մեր վրա, մենք ունենք անդառնալի կորուստներ և կարծում եմ՝ պետք է մեր հարցերը լուծենք այստեղ և չսպասենք, որ մեր փոխարեն Ռուսաստանը իշխանափոխության հարցերը լուծի, բայց մինչև չլինի իշխանափոխություն, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն լավանա»,- ասաց նա:
Անուշավան Դանիելյանը անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ ասվում էր՝ եթե քաղաքացիները շենքեր գրավեն, ապա պետք է պատրաստ լինեն, որ իրենց վրա կկրակեն:
«Մենք արդեն 5000-ից ավելի երիտասարդ ենք կորցրել, չեմ կարծում, որ արյունը ավելի կարմիր է, քան այդ երիտասարդներինը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրա ասածներից կվախենա»,- հավելեց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին