«Փաշինյանի հայտարարությունը պահանջում է կա՛մ ապացուցող մանրամասներ, կա՛մ պատկանում է քաղաքական հորինվածքների շարքին». Military Russia-ի գլխավոր խմբագիր
Փետրվարի 24-ին MilitaryRussia.ru կայքի գլխավոր խմբագիր Դմիտրի Կորնևը, «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անարդյունավետության մասին, ասել է, որ Հայաստան մատակարարված ռուսական «Իսկանդեր»-ը ժամանակակից զենք է:
Կորնևի խոսքերով` «Իսկանդեր-Է» համալիրները և նրանց 9Մ723 տեսակի բալիստիկ հրթիռները, որոնք մատակարարվել են Հայաստան, շատ ժամանակակից և վերջերս արտադրված զենքեր են, որոնց վրա չեն ազդում այնպիսի գործոններ, ինչպիսին է պահպանման ժամկետը:
«Հետաքրքիր կլիներ լսել ադրբեջանական կողմի վկայությունը «Իսկանդեր»-ի օգտագործման արդյունքների մասին: Եթե դրանով անարդյունավետ են կրակել, օրինակ, դեպի տարածքային թիրախներ, ինչպիսիք են բնակավայրերը, ապա դա չի կարող որևէ շոշափելի ռազմական արդյունք տալ: Եթե որևէ ռազմական թիրախ է խոցվել, լավ կլիներ տեսնել արդյունքները և հարց ուղղել` կարո՞ղ էր պատերազմի ճակատագիրը փոխվել 2-4–6 ռազմական թիրախների խոցմամբ»,- նշել է Կորնևը:
Փաշինյանի հայտարարությունը պահանջում է կա՛մ ապացուցող մանրամասներ, կա՛մ պատկանում է քաղաքական հորինվածքների շարքին, եզրափակել է իր խոսքը փորձագետը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...